Քննարկելով Նիկոլի ամանորյա ուղերձը՝ վերջին պոդքաստում Հայաստանը ոչնչացնող զույգը անդրադարձել է Հակոբյան Աննայի Կողմից տարված նախահեղափոխական քարոզչական ձեռագրին՝ փորձելով պատերազմի մեղքը բարդել հայ հանրության վրա. ա՛յ եթե լսեին Աննային ու միանային ասենք նրա՝ 2018-ի խաղաղության արշավին, ապա պատերազմ չէր լինի:

Իսկ իրականում ի՞նչ էր ասում Աննան: Աննան հրավիրում էր Մեհրիբանին Շուշի՝ թեյելու: Ինքը հրավիրում էր, մարդը բանակն էր քանդում՝ ասենք հրաժարվելով նախորդ իշխանությունների կազմած գնացուցակից: Այսինքն՝ իրականում Աննան Մեհրիբանին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ուղերձ էր հղում, քանի որ եթե հակառակը լիներ, ապա այդ ուղերձներին զուգահեռ Հայաստանը նորմալ կզինվեր, ու «սամալյոտների» ֆոնին Նիկոլն անկապ «սելֆիներ» չէր անի:

Մյուս կողմից՝ եթե անգամ հանրությունն էր ստիպել Աննային բունկերներում թրև գալ ու Սյամոյի հետ միասին հետևել շինծու պատերազմի ընթացքին, ապա Նիկոլը, տեսնելկով վիճակը, պարտավոր էր պատերազմը կեսից կանգնեցնել ու «իրական» Հայաստանի մասին իր քարոզներն այն ժամանակ անել. այն ժամանակ գուցե կլիներ իմաստ՝ այդ ամենը հանրությանը հրամցնելու, մինչդեռ հիմա դա նմանվում է իսկական խեղկատակության, որի վրա արժե միայն ծիծաղել:

Աննան գիտի՝ ինչի համար են հիմնականում իրենց մեղադրում, ուստի փորձում է անմեղ երեխաերի արյունն իր վրայից մաքրել՝ չհասկանալով, որ ուշ է արդեն, ու մարդիկ հասկացել են՝ ինչ է կատարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել