Հարց է առաջանում՝ երկրորդ նախագահի թիմը տեղյա՞կ է, որ ի դեմս Թևանայն Անդոյի այսքան նվիրյալ ֆանատ ունի, որը, փաստորեն, զբաղվում է խառնակչությամբ ուղիղ Նիկոլի պատվերով: Ասում ենք՝ Նիկոլի, քանի որ չկա ցանկություն՝ հավատալու, որ Անդոյի նման անհեթեթ պնդումների հետևում կանգնած են նրա կողմից սիրված քաղաքական դեմքերը, քանի որ չկա ցանկություն հավատալու, որ ընդդիության մի թևը մյուսի հանդեպ կարող է անկեղծ չլինել՝սեփական թույնը Անդոյի միջոցով թափելով, թունավորելով հաարակությանը:
Ի՞նչ է անում Անդոն: Անդոն փորձում է հերթական անգամ պառակտել ընդդիմությանը՝սեպ խրելով դրա երկու թևերի միջև, որոնցից մեկի գլխին Քոչարյանն է, մյուսի առաջնորդը՝ Սարգսյանը: Անդոն թերևս որոշել է բոլոր ընդդիմադիրներին փոխարինել իրենով, և ոպեսզի մարդիկ հիասթափվեն ընդդիմության բոլոր թևերից միանգամից ու հարեն իրեն, ստոր ստերի միջոցով «մուտիտներ» է անում:
Ո՞րն է Անդոյի գլխավոր ստորոթյունը: Այո, տասնամյակներ ի վեր՝ 1999-ից սկած առնվազը, Նիկոլը միշտ էլ ստեր է տարածել իշխանությունների հասցեին: Օրինակ՝ այդ ստերից մեկը վերաբերում է նույն Սերժ Սարգսյանի «խաղացող» լինելու մասին «ստոր» լուրերին: Ցայսօր էլ որոշ ՔՊ-ականներ, ինչպես ասենք Գռզոն, փորձում են դրա հաշվին դիվիդենտներ հավաքել և այլն: Ինչ տեսակ սոտ ու կեղծիք ասես, որ Նիկոլն այս տարինեին նախագահների մասին չի տարածել, բայց Անդոն այնքան ստոր է, որ Նիկոլի այդ հակաքարոզչության հեղինակ է հռչակել Սերժ Սարգսյանին այն դեպքում, երբ Նիկոլի առաջնային թիրախում եղել են հենց Սերժ Սարսգյանն ու նրա մտերիմները, հարազատները: Թիրախ է եղել նաև, բնականբար, Քոչարյանը, որը միշտ էլ փորձել է իր ազդեցությունը երկրում պահպանել:
Անդոն պատվեր է ստացել շատ կոնկրետ մարդու դեմ ու հիմա աշխատում է իրեն հոգեհարազատ գեբելսյան ոճով՝ միամիտներին մանիպոլացնելով: Շատ շուտով նա կհայտարարի, որ իրականում հենց Սերժ Սրագսյանն է տվել Արցախը, իսկ Նիկոլը մի հարիֆ է, որի գրպանն են գցել ղազագիրը՝ կրկնելով շարքային ՔՊ-ականների ձեռագիրը:
Անդոն ՔՊ-ականներից ավելի ստոր է. նրանք գոնե բացահայտ են գործում, իսկ սա սողում է…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել