Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ։ Այս մասին գրում է Türkiye թերթը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում PKK-ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է արդիական դառնալ։

«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ «Հնարավոր գործողության համար սահմանին գտնվող զորքերը մարտական պատրաստության են բերվել»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Անկարան պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին, և ռազմական գործողությունը դրանցից մեկն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել