Այսօր կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ տարածած հայտարարության վրա:
Երեկ նա հայտարարեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է» և պետք է «վերջ տրվի դրա գոյությանը»: Նա ընդգծեց, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բացվի և բացվելու է», ինչը ոչ այլ ինչ է, քան բացահայտ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Այսպիսի հայտարարությունները պարզապես հռետորաբանություն չեն. դրանք հանդիսանում են ուղղակի և անմիջական կոչեր՝ խախտելու միջազգային իրավունքի նորմերը, զրկելու Հայաստանի Հանրապետությանը իր ինքնիշխան իրավունքներից և ուղղակիորեն սպառնալու խաղաղ բնակչության անվտանգությանը: Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է և միջազգային հանրության կողմից չդատապարտվելու դեպքում կարող է վերածվել անկանխտեսելի գործողությունների:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել