Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական դասավորվածությունն ու հիմնական խաղացողների շահերը Հարավային Կովկասում: Բոլորն էլ քաջ գիտակցում են ցանկացած էսկալացիայի հետևանքներն ու աղետալի ելքը:
Սակայն Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքն այն է, որ չունենալով ադեկվատ արտաքին քաղաքականություն, չձևավորելով դաշնակցային հարաբերություններ գլոբալ կամ տարածաշրջանային որևէ խաղացողի հետ, չունենալով նրանցից անվտանգային երաշխիքներ կամ գործուն զսպող մեղանիզմներ, Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել