ՀՀ գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ 7,150 միավոր ինքնակամ շենք–շինություն է հաշվառվել: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նրա խոսքով, 2022 թվականից հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս հաշվառման ենթակա չէ:

«Կոչ եմ անում մարդկանց այլևս գումար չծախսել և ինքնակամ շինություն չկառուցել, դրանք ընդհանրապես  օրինականացման ենթակա չեն»,- նշել է Թովմասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել