Իր մասին տեղեկատվական դաշտ սպրդած կարևոր տեղեկությունների ֆոնին Թևանյան Անդոն ափալ-թափալ մի ֆեյսբուքյան «լայվ» է արել ու վերջապես դիմակն ամբողջությամբ պատռել. այսուհետ Անդոյի թիրախում լինելու է ոչ թե Նիկոլը, ում դեմ նա իբր պայքարում էր, այլ երրորդ նախագահն ու նրան սատարողները. Սերժ Սարգսյանին սա մեղադրել է իր մասին «լկտի ստեր» տարածելու համար՝ ջանալով հերքել սեփական անցյալը:
Օրինակ՝ Անդոն հայտարարել է, թե Սարգսյանի նպատակներից մեկը «Մայր Հայաստանին» խանգարելն է՝ զբաղեցնելու այն դերը, որն արդեն զբաղեցնում է, խոչընդոտելու վարկանիշի աճին:
Անդոն ակնհայտորեն որոշել է կրկնել ՔՊ-ականների ձեռագիրն ու իր քաղաքական հետագա կարիերան խարսխել Սերժ Սրագսյանի ու նրա կողմնակիցների դեմ ուղղված հակաքարոզչության վրա: Այս իմաստով նա տիպիկ նիկոլ է՝ նույնքան նիկոլաբարո ստերով:
Բայց տվյալ դեքում ավելի շատ ուշադրության է արժանի Անդոյի մեծամտությունը: Ուրեմն՝ Սերժ Սրագսյանն է՛լ բանուգործ չունի, պետք է մտածի՝ ինչ անի, որ Անդոյի չեղած վարակնիշն ընկնի՞: Անդոն իսկապես կարծում է, որ իր գլխավոախծ ուժը վարկանիշ ունի՞: Ի՞նչ հիմքով: Օրինակ՝ Անդոն օրեր առաջ հպարտանում էր, թե իր շնորհիվ տրանսպորտի գների թանկացման պրոցեսը կանգ է առել: Մինչդեռ հայտնի է, որ Ավինյան Տիկոն ոչնչից էլ հետ չի կանգնել, ընդամենը տեխնիկական պատճառներով ժակետներն են վերանայվել՝ 1 ամսով: Կարմիր գծերի հարցը ևս լուծվել է ի վնաս քաղաքացիների, քանի որ արդեն պարզ է, որ Ավինյան Տիկոն կանգ չի առնելու՝ անկախ դատարանի այն վճռից, որն այս օրերին թափահարելով ինքնագովազդվում էր Անդոն: Թե՞ Անդոյի ընդդիմադիր պայքարի շնորհիվ արձանագրված հաջողությունների հիմքով պետք է աճի «Մայր Հայաստանի» վարկանիշը, երբ հայտնի է, թե ինչով էր ժողովրդին փողոցներում թողած ու քաղաքից փախած Անդոն քուչեքում ժողովրդի էներգիան վատնում՝ թիրախավորելով ասենք Վազգեն Մանուկյանին ոչ հեռու անցյալում:
«Մայր Հայաստանը» շանս չունի ու չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ այն ներկայացված է Թևանյան Անդոյի դեմքով, և եթե իսկապես Անդոն ցանկանում է, որ այդ ուժն ապագա ունենա կամ ռեալ գործոն դառնա, ապա պետք է համենա ազատել դաշտն ու գնալ տուն:

Նա, իհարկե, դա չի անի. բա ինչո՞վ հետո ապրի, եթե թողնի քաղաքականությունն ու այն չպղծի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել