Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ թե ռուսների հետ լավ հարաբերություններով կամ Ուկրաինայի ցավերը մեղմելուն, այլ որ ԱՄՆ-ն իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է Չինաստանին զսպելու/հավասարակշռելու ուղղությամբ:
Առանց այդ էլ Չինաստանը մեծ տեմպերով զարգանում է, իսկ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հսկայական դիվանագիտական, տնտեսական, ռազմական ռեսուրսներ է մաշեցնում ոչ միայն էպիկենտրոնում գտնվող երկրներից, այլ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից, որի պայմաններում Չինաստանը պոկում է իրականացրել:
Իհարկե, Արևմուտքն ամեն ինչ կանի, որ ՌԴ-ն արագ վերականգնելու հնարավորություն չունենա և ուկրաինական ճգնաժամի «լուծման» հիմքում հենց դա է դրել, սակայն փաստ է, որ նրանց հիմնական անհանգստությունը Չինաստանից է, որովհետև պաշտոնական Պեկինը ոչ միայն առաջ է պոկվել, այլ դրան համարժեք քաղաքական ամբիցիաներ է ներկայացնում աշխարհակարգի փոփոխություններում իր նոր դերի սահմանման վերաբերյալ, ինչը բնականաբար տեղի է ունենում մյուս դերակատարների հաշվին:
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02K7mCb4XhVgLabtaW88iLcECMgEmbjED4AnF1LRRzWktxXY2i3RjGHpbsEv3FutDLl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել