Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում են  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն-ից:

«Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:

Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

Առողջապահությոն նախարարություն ԿՐԿԻՆ հորդորում է

խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը

մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար

հագնվե´ք եղանակին համանունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները

հետևե´ք անձնական հիգիենային»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել