Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– նշեց նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20241228/larsi-ancaket-tanvogh-tshanaparhy-pakvel-e-bernatarneri-hamar-84402803.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել