Անդոնը հռետորական հարց է բարձրացրել՝ Ռոբետ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի՝ Հայաստան գալն օգուտ բերե՞ց Ղարաբաղին՝ ակնարելով, թե միակ էֆեկտը եղել է հայաստանյան քաղաքական էլիտայի փոփոխությունը, իսկ Արցախի կորուստը, որն արձանագրվել է Նիկոլի օրոք, նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետևանք էր:
Միանգամից արձանագրենք՝ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը կանխեց Արցախը թուրքերին տալը հենց ամենասկզբից: Սա՝ մեկ: Երկրորդ՝ պնդել, թե Սերժ Սարգսյանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով էր, որ Նիկոլը հանձնեց Արցախը մի դեպքում, երբ բոլորին է հայտնի, թե ինչպիսի շքեղ դիվանագիտական ժառանգություն էր թողել Սարգսյանի իշխանությունը սեփական կետից բանակցող Նիկոլին, առնվազն անդոնություն է, և իրապես պետք է անդոն լինել՝ իրականությունն այսքան խեղաթյուրելու:
Ինչ վեաբերում է էլիտաներին, ապա նախկին իշխանությունների ձևավորած էլիտայի շնորհիվ էր, նաև որ հնարավոր էր եղել պահել Արցախը, քանզի նախկին էլիտաները հայրենիք ունեին ու Արևմտյան Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանին» հավասար չէին համարում:

Հիմա էլիտաներն իսկապես այլ են՝ բաղկացած անդոններից, լուլուներից, արփոներից ու լամաներից. իսկական կնդանաբանական այգի: Այս իմաստով, անկասկած, Արցախի կորուստը ոչ միայն Նիկոլի, այլև նրա էլիտայի «շնորհքն էր», որի համար դատվելու են ճիշտ այն պահին, երբ Հայաստանում իշխանության գան գենով ու գաղափարով արմենոյիդները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել