Tert.am-ը գրում է․
Այո, ես մեկ անգամ չէ, որ ընդունել և պատասխանատու կերպով հայտարարել եմ, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը: Այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիկսկոպոս Գալստանյանը:
«Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե «հնարավո՞ր է,թե՞ ոչ», այլ «անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ» այս չարիքին հեռացնելը»,- հայտարարեց նա:
Սրբազանի խոսքով՝ դա անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր:
Նա շեշտեց, որ այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն ու պետականությունը, այլև ավելի սարսափելին, ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր պատիվն ու կենսագրությունը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։