Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա։
«Իսկ անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ ծախսերից, և հետո մի փոքր խորացա ու հասկացա, որ կարծում եմ՝ այստեղ կա ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր»,- ասել է Ավինյանը։
Լավ, այն, որ ձեր թիմի յուրաքանչյուր անդամ անգամ երազում չէր կարող տեսնել «բիզնես» դասով չվերթները՝ դա մենք գիտենք։ Այն, որ դուք խաբեցիք բոլորին 2018-ին՝ ասելով, որ ժողովրդի կյանքն է բարելավվելու, բայց բարելավեցիք միայն ձերը՝ դա էլ է փաստ։ Անտարբերության և անպատասխանատվության պատճառը և խնդիրը հենց այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան, քանի որ ձեզանից բացի ոչ ոք մեղավոր չէ, և քաղաքապետարանի բոլոր ձախողումների համար Դուք եք պատասխանատու։
Հիմա՝ վերադառնալով ձեր թանկարժեք գործուղումներին. իրո՞ք կարծում եք, որ մարդիկ հավատում են ձեր զարմանքին։ Իսկ երբ գնացել եք այնտեղ՝ չե՞ք զարմացել, թե դա ինչպես եղավ, որ Դուք նման լավ միջավայրում և թանկարժեք սրահում եք նստած։ Թե բանավեճի ժամանակ խայտառակ լինելուց հետո նոր մի փոքր ապշեցիք։
Հերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք։ Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ, ու դեռ ինչ-որ բաների վրա իբր զարմանում եք։ Իսկ երևանցին ապշում է՝ թե Երևանի քաղաքապետը այդ 7.200.000 դրամը որտեղի՞ց է փոխհատուցում։ Որտեղի՞ց հեղափոխական «թավշյա» քաղաքապետին փոխհատուցման գումար, որը գրեթե հավասար է իր տարվա աշխատավարձին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3776905402623060/?mibextid=wwXIfr&rdid=a3Cdp8tgH2vZ34M0#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել