Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն էր կատարել (կցվում է), որում տեղ էր գտել նաև հետևյալ՝ «Գրառմանս իմաստը հետեւյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօդյա կամ ոչ բացօդյա սրճարանում (եւ ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով:» նախադասությունը։
Նույնավոբանդակ գրառումը Փաշինյանը տեղադրել էր նաև տելեգրամյան հարթակում (կցվում է), որտեղ արդեն նույն նախադասության մեջ «բացօթյա» տարբերակով բառն է օգտագործում։
Երկու գրառումներն էլ Փաշինյանը խմբագրում էր ընթացքում՝ մեկ շարադրելով «բացօդյա», մեկ՝ «բացօթյա» գրելաձևերը։
Այս ամենը, իհարկե, չվրիպեց օգտատերերի ուշադրությունից, և Փաշինյանի գրառման «Մեկնաբանություններ» հատվածում, քաղաքացիները սկսեցին բուռն քննարկում կազմակերպել, որին Փաշինյանը արձագանքեց այսպես՝ «Շնորհակալություն դիտողության համար» (կցվում է)։
Ինչևէ, 13 տարի օրաթերթի գլխավոր խմբագիր աշխատած Փաշինյանը այս տարակարծությունը կարող էր ոչ հրապարակային ճշգրտեր, նոր հանրայնացներ, կամ, օրինակ՝ մասնակցեր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած «Կրթվելը նորաձև է» արշավին: