Դատելով Կառավարության նիստում հնչեցրած խայտառակ հայտարարություններից՝ պետք է եզրակացնել, որ Նիկոլն  «աչքերը չորս արած» դիտել է Իլհամի՝ ռուսական մեդիառեսուրսին տված վերջին հարցազրույցն ու արել համապատասխան հետևություններ. ասել է՝ բանակն ու դրա նկատմամբ հանրային վերաբերմունքը պետք է կերպափոխվեն ու տեղավորվեն խաղաղության օրակարգի մեջ, քանի որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է:

Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «խաղաղության օրակարգը», ինչպես է այն թշնամին պատկեարցնում, ապա՝ պարզել, թե մինչև ուր Նիկոլը կարող է բանակն իջեցնել:

Արձանագրենք, որ այդ խաղաղության օրակարգը, որին կամավորաբար ծառայում է Նիկոլը, չի ենթադրում հայկական բանակի գոյություն առհասարակ, և այդ մասին Իլհամը մի քանի անգամ հստակ է արտահայտվել՝ ուլտիմատում դնելով Նիկոլի առաջ:  Հետևաբար՝ եթե Նիկոլի նպատակը բացառապես  Իլհամի օրակարգի գործադրումն է, ապա հարցը, թե մինչև ուր կարող է բանակն իջնել, փակվում է. Պապիկյան Սուրիկը բանակի մակարդակը կիջեցնի սեփական «շնուրոկների» մակարդակի, եթե պետք լինի, ինչն էլ, ըստ էության, արվում է:

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորմանը, որին իբր կոչված է  Սուրիկի բանակը, ապա դա դատարկ պրոպագանդա է. հստակորեն հայտարարվում է, որ Հայաստանը չունի նպատակ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները հետ բերելու,իսկ այդ խնդիրը պետք է լուծել սահմանազատման միջոցով, և սա՝ այն դեպքում, երբ նույն Իլհամը մի քանի ագամ ասել է, որ մտադիր չեն որևիցե դեպքում նահանջել բռնազավթված տարածքներից: Այսինքն՝ բանակն իր ֆունկցիան, ըստ էության, չի կատարում:

Թուրքերի ու Նիկոլի նպատակը պարզ է՝ պետք է քայքայել բանակն ու միայն դրանից հետո սանձազերծել այնպիսի պատերազմ, որին բանակն ընդունակ չլինի դիմակայել՝ Սյունիքն էլ արցախյան սցենարով Իլհամի գրպանը գցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել