Tert.am-ը գրում է․

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի Հայաստան մուտքի արգելքը համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին: Մենք անմիջապես երկկողմ դիվանագիտական ուղիներով կապ ենք հաստատել Երևանի հետ՝ պարզաբանումների համար: Նախկինում մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել ինչ-ինչ պատճառներով ՀՀ իշխանություններին չգոհացնող ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործել թույլ չտալու արատավոր պրակտիկան», - ասել է Զախարովան: 

Օրեր առաջ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան, ինչից հետո նա ստիպված է եղել Մոսկվա վերադառնալ: Ինչպես հաղորդել էր  Ռուսաստանի հայերի միությունը, Միհրանյանը Հայաստան էր ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել