Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Զոհվել է նաև մեկ այլ զինծառայող՝ գեներալի օգնականը։ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, հայտնում է kommersant.ru-ն:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործի է դրվել պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել տան մոտ կայանված սկուտերում։

Գեներալ-լեյտենանտ Կիրիլովը ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել