«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»: Այս մասին նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը վայր է դրել պատգամավորական մանդատը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել