Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, «Ազատության»-ը փոխանցեցին կոմիտեի լրատվականից։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։

Օրեր առաջ Գլխավոր դատախազությունն դիմել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որ ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։ Իշխող «Քաղքացիական պայմանագիրը» Հովիկ Աղազարյանին կուսակցությունից ու խմբակցությունից հեռացրեց այդ պատճառաբանությամբ, ինչպես նաև, որ նա խախտել է կուսակցական ու հանրային բարոյական նորմեր։

«Ազատության» հարցին, թե հիմք կա՞ր արդյոք գործ հարուցելու, Աղազարյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ՝ փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո։

Պատգամավոր Աղազարյանն այս պահի դրությամբ որևէ կարգավիճակ չունի։ Նրան մեղադրանք առաջադրելու համար Ազգային ժողովի քվերակությունն է անհրաժեշտ։ Գլխավոր դատախազը պետք է գա խորհրդարան ու ստանա մեծամասնության թույլտվությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել