ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության գործունեությունը ուղղված է իրավիճակի ցանկացած զարգացմանը, այդ թվում՝ հաջորդ տասնամյակում Եվրոպայում ՆԱՏՕ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը լիարժեք պատրաստվածության ապահովմանը։

Բելոուսովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի՝ այս տարվա հուլիսին կայացած գագաթնաժողովում ընդունված որոշումները, ինչպես նաև դոկտրինալ փաստաթղթերը վկայում են, որ նման հակամարտությունը հնարավոր է:

Նա նաև ընդգծել է, որ  ՌԴ Պաշտպանության նախարարության գործունեությունը հիմնված է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում, Կովկասում և Մերձդնեստրում ռազմական ներկայության վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել