Թևանյան Անդոն խոստովանել է, թե ինչու են իրենք «սոցիալական թեմատիկայով» երկխոսության մեջ մտել հանրության հետ, ուղիղ կապ հաստատել. նպատակ ունեն քաղաքական կապիտալ կուտակել:
Անդոն, որ հայտարարել է տրանսպորտի գների թանկացման դեմ պայքարի շրջանակում նույնիսկ հանրաքվեի գնալու պատրաստակամության մասին, ուղիղ տեքստով խոստովանել է, որ հետապնդում է խիստ անձնական նպատակներ: Ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ քաղաքական կապիտալի այդ կուտակումը ոչ մի կերպ չի սպառնալու Նիկոլի իշխանությանը, քանի որ ակնհայտ է, որ Անդոն այն կեպարը չէ, որ կարող է ձեռնոց նետել Նիկոլին, իսկ առավելագույնը, ինչին կարող է հավակնել Անդոն, այնպիսի մի ընդդիմադիրի դերակատարում ստանալն է, որից Նիկոլի իշխանությունը կարող է միայն շահել. Անդոն արմատական որևիցե քայլի գնացող չէ, իսկ եթե պայքարը Նիկոլի դեմ չկրի արմտական բնույթ, ապա արդյունք չի լինի:Սա առավել քան ակնհայտ է:
Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա շատ մեծ հարց է այն, թե արդյոք անհրաժեշտ ստորագրություները կկարողանա՞ Անդոն հավաքել, եթե 17000 հազար ստորագրությունը, որ անհրաժեշտից մոտ կրկնակի ավել է, պրակտիկ օգուտ չունենա:
Իսկ ո՞վ է ասել, որ Անդոյին դա հուզում է…