Նիկոլը Ֆեյսբուքում  «գնդակահարության պատ» է սարքել ու կանգնելով դրա տակ՝ խնդրել է իրեն սիրողներին ու ընդունողներին մեկնաբանություններում շատ ակտիվ չլինել՝ փոխարենն աղերսելով իրեն մեղադրողներին հնչեցնել բոլոր մեղադրանքները՝ հույսով, որ կկարողանա գտնել բովանդակային մեղադրանքներ ու տալ դրանց հիմնավոր պատասխաններ:

Նիկոլը, փաստորեն, կանխազգացել է, թե ինչ մահով է մեռնելու. հասկացել է՝ այնքան վատություն է արել, որ գնդակահարությունն իր համար անխուսափելի է լինելու, ինչը խոսում է նրա հոգու խորքում առաջացած քաոսի ու վախի մասին: 

Մյուս կոմղից՝ կա՞ն Նիկոլին ուղղված ոչ օբյեկտիվ կամ բովանդակազուրկ մեղադրանքներ: Իհարկե, չկան ու չեն էլ կարող լինել, քանի որ այն, ինչ որ նա արեց հայ ժողովրդի գլխին, վեր է ցանկացածի երևակայությունից. 2018-ին ո՞վ կմտածեր, որ հեղափոխության պատճառով բախվելու ենք նմանօրինակ աղետների, իսկ Նիկոլն էլ իր համար գնդակահարության պատ է շինելու՝ առնվազը վիրտուալ տիրույթում արժանանալով Չաուշեսկուի ճակատագրին: 

Աննան չի՞ ուզում խոսք ասել՝ հաշվի առնելով այն, թե ում հետ էր հայտնի բռնապետը գնդակահարության պատի տակ կանգնել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել