Սեփական չեղած խելքն ի ցույց դնել է շտապել վերջերս ՏԿԵ նախարար նշանակված Խուդաթյան Դավոն, որը, խոսելով ՔՊ-ի վարկանիշի մասին, աբսուրդային հայտարարություն է արել՝ հերքելով փաստը, որ Գյումրիում այդ վարկանիշն իջել է շրիշակից էլ ցածր մակարդակի: «Բացառում եմ, որ Գյումրիում ցածր վարկանիշ ունի, որովհետև 2021 թվականի ընտրություններն առնվազն խոսում են բարձր վարկանիշի մասին»,-մասնավորապես՝ հայտարարել է Սանոսյան Գնելի փոխարեն նախարարի պաշտոնը վայելող Դավոն, որ, ի դեպ, հասցրել էր հերքել իր ու Նիկոլի միջև քավոր-սանիկական հարաբերությունների մասին լուրերը:

Փաստորեն՝ Դավոյի համար դրսում դեռ 2021 թվականն է, իսկ համապետական ընտրությունների արդյունքերն էլ վերջերս են միայն ամփոփվել: Սա չի հասկանում, որ 2021-ի ու 2024-ի միջև 3 տարվա «պռամեժուտկ» կա, իսկ այդ ընթացքում ինչ ասես, որ ժողովրդի գլխին չի եկել: Իսկ չի հասկանում, քանի որ գլխում գորշ նյութի սուր պակաս է զգացվում այնպես, ինչպես մյուս նիկոլականների:

Դավոն փորձել է Նիկոլին լսեցնել, թե ինքը ՔՊ-ի նվիրյալն է, բայց դա անելու համար այնպիսի տգետ հայտարարություններ է արել, որ խայտառակել է թե՛ իրեն, թե՛ Նիկոլին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել