Այն, ինչ հիմա կատարվում է ՔՊ-ում, օրինաչափ է: Նման կերպ քանդվում է յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը հիմնված է տոտալ ստի և կեղծիքի վրա:
Պատմության մեջ կան տասնյակ օրինակներ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքակրթություններում, տարբեր քաղաքականություն որդեգրած իշխանությունների, որոնք ունեցել են 1 ընդհանուր բան՝ նրանք չեն եղել հավերժ և հեռացվել են լինելով շատ ավելի ուժեղ քաղաքական գործիչների, քան այսօրվա ՀՀ կառավարիչները:
Պատմության օրինակները ցույց են տալիս, որ անգամ առաջին հայացքից անչափ դիմացկուն և կայուն ռեժիմը կարող է ընկնել արտաքին կամ ներքին տարբեր հանգամանքների պատճառով: Քաղաքական տուրբուլենտ հատվածներով չկործանված անցնում է միայն գաղափարապես կայուն, հոգեբանորեն ամուր և ազգային արժեքներ կրող լիդերը, ով հանում է այդ տուրբուլենտ հատվածից իր հետ միասին իր քաղաքական թիմին, ինչպես արեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018-ին՝ ուժեղացնելով այն քաղաքական ուժը, որը շատ քաղաքագետների և քաղտեխնոլոգների կողմից համարվում էր անհնար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել