Tert.am-ը գրում է․

Արցախի հարցը փակված չէ, ցեղասպանություն է տեղի ունեցել և դրա արդյունքում հայրենազրկվել են 150 հազար մեր քույրերը և եղբայրները, և մեր պարտքն է, որպեսզի ամեն օր աշխատենք այդ ուղղությամբ: Այս մասին Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Միջազգային հանրության տարբեր դերակատարներ էլ դրա մասին բազմաթիվ հայտարարություններ են արել, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախը, արցախահայ մեր քույր-եղբայրների վերադարձի իրավունքը դառնա օրակարգի մի մաս և այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ կան անելու:  Ցավոք սրտի միակ երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, որn այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։ 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել