Tert.am-ը գրում է․

Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած ահաբեկիչները Համա քաղաքը գրավելուց հետո ուրբաթ օրվա դրությամբ գտնվում են երկրի մեծությամբ երրորդ քաղաքից՝ Հոմսից, ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է The Guardian-ը:

Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբավորումը և դաշնակից խմբավորումները Ռաստան և Թալբիսե քաղաքների նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո, հասել են Հոմս քաղաքի արվարձաններից հինգ կիլոմետր հեռավորության վրա, հայտնել է Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնը ՝ հավելելով, որ Հոմսը վերահսկելը թույլ կտա ահաբեկիչներին կտրել գլխավոր ճանապարհը, որը տանում է դեպի սիրիական ափ՝ նախագահ Բաշար ալ Ասադի ալևիական փոքրամասնության հենակետը։

Նշվում է, որ հազարավոր մարդիկ գիշերը լքել են Սիրիայի կենտրոնական Հոմս քաղաքը: 

Ահաբեկիչներն արդեն գրավել են հյուսիսում գտնվող Հալեպը:

Մինչդեռ Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալի Մահմուդ Աբասը բանակի նահանջը Համա քաղաքից «ժամանակավոր մարտավարական միջոց» է որակել, որն անհրաժեշտ է խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել