Tert.am-ը գրում է․

Մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի  ձախողումները չկանխելն է, եթե մենք չձախողեինք, այսօր 17 ստրկացուցիչ կետ սեղանին դրված չէր լինի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով՝  ընդդիմության ձախողումներին:

Դիմելով լրագրողներին՝ Խաչատրյանն ասաց. «Դուք պետք է օգնեք մեզ, որպեսզի այս իշխանությունները շուտ գնան Բաքու, որովհետև Երևանում իրենց ոչ ոք չի սպասում։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգն իշխանություններին հեռացնելն է, չենք ասել, որ դա կլինի դեկտեմբերի 6-ին ժամը 11:50-ին: Այս տարվա ընթացքում եղել են բողոքներ, բողոքների ալիքը մեծացել է, կենցաղային, տնտեսական, սոցիալական հարցեր, քաղաքական հարցեր, դրա մասին մոռանում եք։ Այո, մեր քաղաքական նպատակն ուժի մեջ է, այս երկիրը փրկելու համար իրենք պետք է գնան, և ինչքան շուտ, այնքան լավ»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե  ընդդիմության դիտարկմամբ բանակցությունների օրակարգում կա՞ արդյոք ադրբեջանցիների վերադարձի հարցը և ինչու է իշխանությունը խուսափում հստակ պատասխանել այդ հարցին, պատգամավորը նշեց. «Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մաիսն, ասում էինք այդ հարցը այդ սահմանումով մեզ համար անհասանելի չէ, իսկ երբ հարցնում էինք որն է ձեր ձևակերպումը, ասում էին ոչ հերքում ենք, ոչ հաստատում, ժողովրդի լեզվով ասած՝ «ոչ գվում էին, ոչ բվում», բայց իրենք ընդունում են, որ այդ հարցը օրակարգային է, որովհետև հենց այդ հարցը բարձրացնենք, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի, դրանով էին հիմնավորում չբարձրացնելը։ Իրենք չեն բարձրացնում, Ալիևը այդ հարցը բարձրացնում է։ Ավելին ասեմ, երբ Ադրբեջանը խոսում է օրինակ փոխադարձ հայցերից հրաժարվելու մասին, Փաշինյանը ասում է փոխադարձ բարձրացնենք հանուն խաղաղության։ Ալիևը փոխադարձ հայելային բառը չի օգտագործում։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել