Tert.am-ը գրում է․

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  երկրի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է խորհրդարանական ընտրությունների  արդյունքների կեղծման մասին իր խոսքում «հայկական կարուսել» արտահայտության կիրառումը, գրում է ekhokavkaza.com-ը՝ հիշեցնելով, որ նախագահն արտահայտությունն օգտագործել էր Associated Press-ի հետ զրույցում, և դա սկանդալ էր առաջացրել։

«Ուզում եմ ասել ազգությամբ հայերին (Վրաստանի քաղաքացիների) և հայերին, որոնք ապրում են Հայաստանում, որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը։  «Հայկական կարուսել»-ը որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- նշել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի ղեկավարի խոսքով՝ ինքն առաջին անգամ լսել է այս արտահայտությունը, երբ Էդուարդ Շևարդնաձեի օրոք վերադարձել է Վրաստան։ Կեղծիքի նույն մեթոդը, ըստ նրա, կիրառվել է նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»: Սրանում  ընդհանրապես էթնիկ պատկանելություն հարց չկա»,- հավելել է նա:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել