Tert.am-ը գրում է․
Աշխատավարձերի մասին մեր խոսույթի մեջ հայտնի բան կա՝ մաքո՞ւր, թե՝ կեղտոտ: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եկե՛ք սա վերլուծենք էլի: Կեղտոտը գիտե՞ք որն է, որ հարկը մեջն է: Այսինքն, ստանում ենք մենք 500 հազար դրամ աշխատավարձ, դրանից 20 տոկոսը եկամտահարկ պետք է վճարվի: Հետո այստեղից հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունք է ձևավորվում: Հենց այս 500 հազարը 2 մասի բաժանածը ճշգրիտ ցույց է տալիս այն հայեցակարգը, որ պետական բյուջեն մեր ընտանեկան բյուջեի մասն է»,- ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ քանի դեռ մենք այդ աշխատավարձին ասում ենք՝ մաքո՞ւրն է այդքան, թե՝ կեղտոտը, դա արտահայտում է մեր մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/12/05/pashinyan/4216401
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել