Tert.am-ը գրում է․
Ես ձեր համարձակությունից եմ ուզում, ընդհանրապես, երբ որ կոռուպցիայից և մարդ սպանելուց են խոսում, այս հատվածը պատգամավորների պետք է դուրս գա և ձև անի, որ որևէ կապ չունի այս քննարկվող թեմայի հետ և չլսի, ձև անի, որ չի լսում։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ժողովո՛ւրդ, մարդիկ, ախր հիշում են այդ ամեն ինչը, մարդիկ երեկ չեն եկել ՀՀ: Դուք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցություն ունեք: Այն կայքերը, որ առնում եք, շենքերը, որ առնում եք, մեքենաները, որ առնում եք, միտինգները, որ կազմակերպում եք, բա որտեղի՞ց այդ փողերը:
Լևոն ջան, կասե՞ս ինչքան փող ունեք: Պարոն Քոչարյան, կասեք՝ ինչքա՞ն գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը, մոտավորապես: Արցախից էի՞ք բերել այդ գումարները»,- ասաց նա:
Լևոն Քոչարյանը, ում ուղղված էր Ալենի խոսքը տեղից արձագանքում էր, սակայն Սիմոնյանը նշեց, որ իր հետ դու-ով չխոսի:
«Նորից եմ ասում՝ Հյուսիսային պողոտայի տները, տարածքները, Արցախից էի՞ք բերել, մնացած ամեն ինչն Արցախից էի՞ք բերել, որտեղի՞ց էիք բերել: Իրականությունը կայանում է նրանում, որ ՀՀ խոպան էիք եկել։ Պարոն Քոչարյան, ես խնդրում եմ մի՛ ընդհատեք իմ խոսքը»,- ասաց նա:
Հայաստան խմբակցության պատգամավորները նորից ընդհատում էին Սիմոնյանին, ինչին նա արձագանքեց՝ պարոն Մանուկյան, պարոն Քոչարյա՛ն , մի՛ ընդհատեք:
«Եկել էիք ՀՀ, անվտանգությունից էիք խոսում, երբ որ բանակը թալանանում էիք, ում ինչ ասես, որտեղ ասես նշանակում էիք, մարդկանցից բիզնեսները խլում, փայ էիք մտնում, հիմա եկե՞լ եք, կոռուպցիայի՞ց եք խոսում:
Լավ, ես կոնկրետ անուններով չեմ ասում՝ Լևոն Քոչարյանն այսինչ օրը գնաց: Ես կարո՞ղ է նորություն եմ ասում, կամ առաջին մարդն եմ, որ դա ասում եմ: Այնպես եք զարմանում: Իմ հետ բանավեճի մեջ մի՛ մտեք, առաջինը չի ստացվի այդ բանավեճը, մեր խոսակցականը շատ տարբեր է, երկրորդը՝ բովանդակային առումով չի ստացվելու, այնպես որ ես եղբայրաբար խորհուրդ եմ տալիս՝ լռե՛լ։ Նաև օրենսդրությունն է դա խորհուրդ տալիս»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։