Իհարկե, նման տխմարություն Նիկոլն առաջին անգամ չէ, որ դուրս է տալիս բարձր ամբիոններից, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա դա անում, երբ իր թեզերը որևիցե քննադատության չեն դիմանում:
Իրականում ինչպես և մյուս ՔՊ-ականները,Նիկոլը շատ ավելի հաճախ հեռակա խոսակցություն է ծավալում Իլհամի հետ՝ նրան փոձելով համոզել, որ ասենք Հնդկաստանից ձեռք բերվող զինտեխնիկան ոչ մի կապ չունի ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու Հայաստանի իրավունքի հետ: Բանակ է, ձևի համար թող լինի էլի, ո՞ւմ է խանգարում, եթե ողջ ՔՊ-ն է ընդունում՝ «Արևմտյան Ադրբեջան» պե՛տք է լինի:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Նիկոլը սեփական ժողովրդի հետ է խոսում, ապա իզուր է բերանը բացում-փակում, քանի որ ով-ով, բայց հայերն ամենից լավ գիտեն, թե ինչ նշանակություն ունի բանակն ավանգության հարցում. Բանակի շնորհիվ էր,որ կարողանում էինք դե ֆակտո 42000 քկմ-անոց Հայաստան պահել,իսկ թե ինչ եղավ,երբ Նիկոլը սկսեց «սելֆիներ» անել, բոլորս տեսանք:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3461
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել