Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային:
«Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 53-րդ տարեդարձը:
Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում ամուր և դինամիկ զարգացող բազմոլորտ համագործակցությամբ:
Ցանկանում եմ նաև արտահայտել իմ բարձր գնահատանքը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և անձամբ Ձեր աշխատանքի և ակտիվ գործունեության համար: Մաղթում եմ Ձեզ, ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին և երկրի ղեկավարությանն ու ժողովրդին նոր ձեռքբերումներ և բարգավաճում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: Դեսպանը նախագահ Խաչատուրյանին է փոխանցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմաշերտ համագործակցության վերաբերյալ օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին:
Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանման վերաբերյալ:
Կողմերն ընդգծել են երկու երկրների պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկրներ հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել