Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար դեկտեմբերի 8-12-ը Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Պատվիրակությունը գլխավորում է Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆսթաթիուն։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կստանձնի պատվիրակության ընդունելությունը։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը կկազմակերպի ընդունելությունը՝ համապատասխան ընթացակարգերին ու բյուջետային միջոցառումներին համաձայն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել