Կառավարության նիստում Նիկոլը բորբոքվել է. նրան դուր չի եկել այն, որ Շիրակի գյուղերից մեկի դպրոցներից մեկի մի դասասենյակ անվանակոչվել է ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով: Նիկոլին հատկապես գազազեցրել է այն, որ համապատասխան նախարարությոնները տեղյակ չեն եղել այդ մասին այն դեպքում, երբ բազմաթիվ անգամ է ասել, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի բացառապես Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան: Նիկոլը միաժամանակ տեղեկացրել է, որ հանձարարել է ԿԳՄՍՆ-ին չեղարկել այդ որոշումը. կա պետություն ու ապապետություն, և ապապետության տրամաբանությամբ երկրում ոչինչ չպետք է արվի:

Իրականում Նիկոլին կատաղեցրել է ոչ թե փաստը, որ որոշ պետական օղակներ տեղյակ չեն եղել գյուղի դպրոցում կատարվածից, այլ՝ այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է բարձրաստիճան զինվորականի անունով դասասենյակ բացել. Նիկոլի օրակարգում է գտնվում բանակի լուծարումը, ինչպե՞ս կարող է մատաղ սերունդն օրինակ վերցնել իր հերոսներից ու գեներալներից մի դեպքում, երբ օրակարգում է «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, իսկ սեփական «հերոսներով» ներշնչվելու մենաշնորհը Նիկոլը բացառապես վերապահել է ազերիներին:Ա՛յ ուրիշ բան, եթե դասասենյակն անվանակոչվեր ասենք «Ասկյար Հրաչիկի» կամ Սաֆարով Ռամիլի անունով, ա՛յ դա կլիներ ոչ թե ապապետական, այլ հայրենասիրական քայլ, բայց քանի որ Իլհամը Նիկոլի առաջ բոլորովին այլ խնդիր է դրել, ուստի այդ անմեղ քայլից Նիկոլի ֆազերը «քցել» են՝ ստիպելով նրան կրկին հավատարմության երդում տալ Իլհամին անմիջապես Կառավարոության նիստին՝ոչինչ հաշվի չառնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել