Ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն։
«Էներգիան կրկին հայտնվել է թշնամու զանգվածային հարձակման տակ։ Ամբողջ Ուկրաինայում հարձակումներ են տեղի ունենում էներգետիկ օբյեկտների վրա», – գրել է նա Facebook-ում՝ հավելելով, որ «Ուկրէներգո»-ն վթարային անջատումներ է սկսել։
Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել ռուսական ռմբակոծիչների աշխատանքի պատճառով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդում է, որ գիշերը երկրի տարբեր մարզերում, այդ թվում՝ Կրասնոդարում, Բրյանսկում, Ռոստովում, ինչպես նաև Ղրիմում ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք։
Ըստ Կրասնոդարի իշխանությունների՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից տուժել է 1 կին, բեկորները վնասել են նրա տունը։