Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Լիբանանի հետ հրադադարի համաձայնագրին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Այսօր երեկոյան նախարարների կաբինետ կներկայացնենք հրադադարի մասին համաձայնագիր՝ պահպանելով ռազմական գործողությունների լիակատար ազատությունը»,- ասել է նա։
Նեթանյահուն պարզաբանել է, որ եթե «Հըզբոլլահը» խախտի պայմանավորվածությունը, Իսրայելը պատասխան հարված կհասցնի։
«Հրադադարի երեք պատճառ կա, որոնցից մեկն իրանական սպառնալիքի վրա կենտրոնացումն է»,- հավելել է Իսրայելի վարչապետը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել