ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։
Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր ընտրվելու կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խթանելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid0zgTr43NtVYgncgKYJ2RdFJYmJVXBxpZsRga3ajZkxz5h9cGMQBNWzJa3HEvziwJxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել