Tert.am-ը գրում է․

Լեհաստանը ցանկանում է քննարկումներ սկսել Եվրամիության Արևելյան գործընկերության ֆորմատը վերականգնելու ուղղությամբ՝ այն որոշակի փոփոխությունների ենթարկելու միջոցով։

Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ 

«Վարշավան ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները և ուզում է մասնակցել այդ գործընթացին»,- նշեց Դուդան։  

Նա ասաց, որ Վարշավան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում։ 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել