Tert.am-ը գրում է․
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրոյի չափով վարկ։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց՝ հարցերը շատ են։
Օրինակ, ինչպե՞ս է հարաբերակցվում այս ծրագիրը պարտադիր առողջապահության ապահովագրման համակարգի հետ, այս ծրագիրը նախապատրաստակա՞ն է այդ ծրագիրը ներդնելու համար, թե՞ ծրագիրն արդեն իսկ այդ ծրագրի համաֆինանսավոման համար է։
«Առաջին տարվա՝ 2025-ի ընթացքում ծրագիրը համարվելու է աշխատանքների նախապատրաստական մասը, ինչպես նշեցի, որոշ դեղորայքի մասով սոցիալապես անապահով խավի համար սկսելու ենք փոխհատուցում։ Հետագա տարիներին ապահովագրության համակարգի ներդրման ընթացքում այն համարվելու է բյուջեի մաս»,-արձագանքեց առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Լենա Նանուշյանը։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։