168.am-ը գրում է․
Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից նախագահական ընտրություններում պարտության պատճառով։
«Երեկ հրաժարական եմ տվել։ Այսօր առավոտյան հրավիրել եմ կուսակցության խորհուրդ. հրաժարականը միակողմանի գործողություն է, և այն չպետք է ընդունեն։ Մինչև կիրակի՝ խորհրդարանական ընտրությունների օրը, կլինեմ գործընկերներիս հետ»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Չոլակուն։
Ռումինիայում նոյեմբերի 24-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջ Կալին Ջորջեսկուն և վարչապետ Մարչել Չոլակուն գրեթե հավասար ձայներ են հավաքել։ Ամենայն հավանականությամբ հենց այս երկու թեկնածուները կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը պետք է անցկացվի դեկտեմբերի 8-ին։
Ըստ Կենտրոնական ընտրական բյուրոյի՝ ձայների 96 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ջորջեսկուն ստանում է ձայների 22 տոկոսը, իսկ Չոլակուն՝ 20-ը։