Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում կրակի դադարեցման հնարավոր համաձայնագրի քննարկմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կրեմլի ծրագրերին ծանոթ հինգ աղբյուրների։

Հինգ ներկայիս և նախկին ՌԴ պաշտոնյաներ, խոսելով Reuters-ի հետ, ենթադրել են, որ Կրեմլը կարող է «ընդհանուր առմամբ համաձայնել» ճակատային գծի երկայնքով հակամարտության սառեցմանը: Եվս երեք աղբյուրների խոսքով՝ բանակցությունները կարող են վարվել Ուկրաինայի չորս նախկին մարզերի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի վերաբերյալ (դրանք Ռուսաստանի կազմ են մտել 2022 թվականի աշնանը տեղի ունեցած հանրաքվեից հետո. Ռուսաստանը բազմիցս հայտնել է, որ դրանց կարգավիճակը քննարկման ենթարկա չէ):

Ռուսաստանը կարող է հրաժարվել Խարկովի և Նիկոլաևի մարզերում ՌԴ զինծառայողների վերահսկողության տակ գտնվող «տարածքի փոքր հատվածներից», հայտնում է Reuters-ը։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել