Սա նշանակում է, որ Նիկոլը ոչ միայն հրաժարվում է իր հեղափոխական կերպարից, այլև՝ հայ ժողովրդի հայրենիքից՝ այն պարփակելով 29743-ի մեջ, որի խորհրդանիշն այսուհետ դառնում է ոչ թե Արարատը, այլ Արագածը:
Ֆեյսբուքյան հետնանկարի փոփոխությունը ոմանց թեպետ կարող է թվալ աննշան մի բան, բայց հենց դրա մեջ է արտահայտված Նիկոլի քաղաքականության էությունը: Ընդ որում՝ նա շարունակելու է է՛լ ավելի մեծ ջանասիրությամբ առաջ տանել «Որտեղ՝ հաց, այնտեղ կաց»-ը՝ միաժամանակ չերաշխավորելով ո՛չ հացի, ո՛չ էլ 29743-ի գոյությունը. Ադրբեջանը երբեք չի հեռանալու գրավյալ տարածքներից ո՛չ սահմանազատման արդյունքում, ո՛չ էլ դրա բացակայության դեպքում, հացն էլ երբեք Հայաստանում առատ չի լինելու բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:
Այս կործանարար օրակարգի սպասարկումը կարող է միայն մի դեպքում ի չիք դառնալ՝ համաժողվրդական անդիամդրելի շարժման, որը, սակայն, անիրական է թվում գոնե տեսանելի ապագայում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3406
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել