Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական մեդիա կազմակերպություններից մեկը գրել է, թե իրական պատճառն այն է, որ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռի մուտքը  թուրքական օդային տարածք արգելվել է Թուրքիայի կողմից։

Նշվում է նաև, որ տարածված լուրերի սկզբնաղբյուր է հանդիսանում Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ Հերցոգի այցը Բաքու չեղարկվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել