Հանրային տարածքներ կան, որ ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց այնուամենայնիվ այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ կանաչ տարածքներ՝ մարդկանց զբոսնելու համար և ես շատ ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ վերադառնում են Երևանի քաղաքապետարան: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ մի որոշ հատվածի մասին է խոսքը՝ օպերայի շրջակայքի, այդ շինությունները ամենայն հավանականությամբ քանդելու ենք և այդտեղ ստանանք ավելի կանաչ և մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ասաց Ավինյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել