ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարականի դիմում է գրել:
ՔԿ-ից դեռ ոչ հերքում, ոչ էլ հաստատում են այս տեղեկությունը, բայց նշում են, որ շուտով այդ մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ըստ մամուլի տեղեկությունների ազատման դիմումներ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Այսօր առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւս հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել