27-ամյա Լիվիտը, ում Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվելու մասին հայտարարել էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, կդառնա ԱՄՆ պատմության նախագահի ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը։

Միևնույն ժամանակ, նա արդեն նախագահական մամուլի ծառայությունում աշխատելու փորձ ունի: Թրամփի առաջին ժամկետում Լիվիտը եղել է այն ժամանակվա նախագահի մամուլի քարտուղար Քեյլի Մակինանի օգնականը։

Թրամփն ասել էր, որ վստահ է, որ «խելացի և կոշտ» Լիվիտը կօգնի իրենց ուղերձը հասցնել ամերիկացի ժողովրդին այն մասին, թե ինչպես են ցանկանում ԱՄՆ-ն նորից դարձնել մեծ:

«Նա արդեն ապացուցել է իրեն որպես արդյունավետ հաղորդակցող», ասել է նորընտիր նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել