27-ամյա բլոգեր, Disney-ի նախկին աստղ Ջեյք Փոլը միաձայն որոշմամբ հաղթել է 58-ամյա Մայք Թայսոնին:

Մենամարտը տևել է բոլոր 8 ռաունդը և ավարտվել Փոլի հաղթանակով ՝ 79-73 հաշվով:

Մենամարտը տեղի է ունեցել Առլինգթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ի սկզբանե մենամարտը նախատեսված էր հուլիսի 20-ին։

Պարզապես ռինգ դուրս գալու համար 58–ամյա Թայսոնն իր կարիերայի ամենամեծ հոնորարներից մեկը կստանա՝ 20 միլիոն դոլար, իսկ Փոլը՝ 40 միլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել