Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 51 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 36-ը՝ Կրասնոդարի երկրամասի երկնքում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ևս 3 FPV անօդաչու թռչող սարք է խոցվել Ղրիմի, 2-ը՝ Բելգորոդի մարզի և 10-ը՝ Ազովի ծովի օդային տարածքում։

Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել