Նպատակն ակնհայտորեն միայն տրանսպորտի գների իջեցումը չէ. Ավինյան Տիկոյի աթռը սասանելն է, իսկ կոնկրետ այս ստորագրահավաքը դրան միտված քայլ է: Ավինյան Տիկոյին սասանելը,իհարիե, նվիրական գործ է, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ կլինի, եթե Անդոյին չհաջողվի բավարար թվով ստորագրություններ հավաքել ու, ինչպես ասում են, Տիկոյի դեմը դնել:
Կկատարվի իշխանությունների երազանքը՝ Տիկոն կամրապնդի իր աթոռը՝ ամրապնդելով նաև շեֆինը: Սա նշանակու է, որ Անդոն շատ լուրջ թեմայի մեջ է մտել՝ սեղանին դնելով յուր հետագա քաղաքական կարիերայի հարցը. եթե տապալվի այս նախաձեռնությունը, կստացվի, որ Անդոն սեփական ձեռքերով բետոնապատում է Ավինյան Տիկոյի, իսկ ավելի լայն իմաստով նաև Նիկոլի աթոռը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Որքա՞ն է հավանական, որ այս նախաձեռնությունը կտապալվի: Շատ մեծ է դրա հավանականությունը, քանի որ գործի գլխին կանգնած է Անդոյի պես մեկը: Օրինակ՝ նույն «Կարգին Հայկոյի» շանսերը շատ ավելի մեծ են այս առումով, քան Անդոյինը. սրան չեն էլ ճանաչում, իսկ ճանաչողներն էլ առանձնապես տպավորված չեն՝ պրակտիկայից ելնելով:
Ասել կուզի՝ Անդոյի նախաձեռնած ստորագրահավաքը կարող է հակառակ էֆեկտ տալ՝ ոչ թե թուլացնելով, այլ ամրապնդելով ՔՊ-ին:
Գուցե հենց այս նպատակն էլ ծածուկ կեպով հետապնդո՞ւմ է Անդոն՝ ընդդիմություն խաղալով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3385
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել