ԱԺ-ում աշխատող «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանը հայտնել է, որ անվտանգության աշխատակիցը քաշել է իր ձեռքերից՝ թույլ չտալով իրականացնել հարցազրույց արդարադատության նախարարի հետ:

«Ընդամենը նախարարի հետ հարցազրույց էի ուզում անել, անվտանգության աշխատակիցը բռնեց ձեռքիցս, քաշեց, որ չգնամ: Նախարարը ոչինչ չէր ասում, կանգնել էր, հետո գուցե տհաճ հարց տվեցի, տեղաշարժվեց, անվտանգության աշխատակիցը բռնեց ձեռքիցս ու քաշեց»,- ասել է լրագրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել